Ընկերությունը: Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին նկատենք. եթե նույնիսկ Թուրքիա նրա կատարած շնորհավորական այցը հազարապատիկ արարողակարգային լիներ, միևնույնն է, անհնար է այդքան անկեղծ ուրախություն և երջանկություն ձևացնել, ինչպիսին արտացոլված է տեսանյութերում և լուսանկարներում: Տեսեք, «հիացեք», ի վերջո «ծափ տվեք, արա», թե որքա՜ն ուրախ ու երջանիկ է Նիկոլ Փաշինյանը հենց միայն այն իրողությունից, որ հայտնվել է Էրդողանի երդմնակալության արարողությանը, որքան սրտանց և զվարթ է շփվում Ալիևի հետ: Մեր երեխաների արյունը հեղելուց և հազարներով կոտորածի մատնելուց հետո այսպես ուրախ-զվարթ շփվում է հայատյացների, մինչև արմունկները հայերի արյամբ թաթախվածների հետ:
Մի ժամանակ ասում էին, թե Նիկոլը ո՛չ հայրենիք է սիրում, ո՛չ երկիր, ո՛չ պետություն, ո՛չ ժողովրդին։ Նա միայն իրե՛ն է սիրում: Բայց իրեն սիրել առաջին հերթին նշանակում է ինքնասիրություն ունենալ: Հիմա պարզվեց, որ նա դա էլ չունի: Թուրքերը ցույց տվեցին, որ չունի: Այսինքն, իրեն էլ չի սիրում: Այսինքն, նա միայն պաշտոնն է սիրում, ու վերջ։ Ճիշտ Սևակի տողերի նման. «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր… աթոռը»: Շարունակությունն էլ վրադիր… Նա ամեն ինչ կանի ու անում է, որ մնա իր պաշտոնում: Թե ինչի գնով, դա արդեն իր համար կարևոր չէ…։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: