Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 11-ին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ,
Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբանական համագումարի մասնակիցներ և բազում ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ.Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
6