Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի կնոջ Մարիամ Մարգարյանի ծննդյան տարեդարձն էր։ Մարիամի ծննդյան տարեդարձի տոնակատարությունը սկսվել է օդանավակայանում ամուսնու և երեխաների հետ Միացյալ Թագավորությունից վերադառնալու ճանապարհին, որտեղ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր աշխատանքային այցով։
ԱԺ խոսնակի տիկնոջ ծննդյան խնջույքը շարունակվել է Ջրվեժ համայնքում գտնվող նրանց շքեղ առանձնատանը։ Մարիամ Մարգարյանի սոցցանցերի էջերն ու ականատեսների պատմածները վկայում են ծննդյան տոնի կազմակերպման համար ոչ մի շռայլություն չի խնայվել լողավազան, կենդանի երաժշտություն հայտի երգիչների կատարմամբ, «դիսկո փարթի» DJ–ների մասնակցությամբ, լուսային շոուներ, զարդարանքներ, շատրվաններ, վրաններ, կոկտեյլներ, խմիչքներ, բարմեններ, և այս ամենը հենց Ալեն Սիմոնյանի նորակառույց ու էլիտար առանձնատանը։
6