14 Հունիսի, 2023
Հեղափոխությունից հետո ՔՊ-ական պատգամավորները հայտարարում էին, որ իրենք որակապես տարբերվելու են նախկիններից, հասարակությունից չեն թաքցնելու իրենց ունեցվածքը, լինելու են թափանցիկ, ավելին մնալու են «քյասիբ հեղափոխական»: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարելի է ասել զրոյից միլիոնատեր դարձած պաշտոնյաների տասնյակը:

Արփի Դավոյանը չի հայտարարագրել և ոչ մի տեսակի անշարժ գույք, հարց է առաջանում իսկ որտե՞ղ է բնակվում սույն պատգամավորը: Վերջինիս համար մտահոգությունները մի փոքր փարատվում են միայն հայտարարագրած 10,272,310.00 դրամի եկամուտը տեսնելիս:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարագրել է 30,000.00 և 11,999.00 ԱՄՆ դոլար, 9,797,090.00 և 2,000,000.00 ՀՀ դրամ: Հետաքրքիր է, թե պատգամավորի համեստ աշխատավարձով ապրող, որևէ բիզնես չունեցող Քոչարյանին որտեղից այս եկամուտները:

Տավուշի մարզպետ Նարեկ Ղուշչյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր 3,710,093.00 դրամ և մեկ տարի անց նրա եկամուտները կազմել են 9,972,349.00 դրամ:

Արսեն Թորոսյանը պաշտոնը ստանձնելու տարում հայտարարագրել էր 7,418,497.00 դրամի եկամուտ: Արդեն 2021-ին նրա եկամուտները կազմել են 28,419,549.00 դրամ և 20 հազար եվրո:

Արփի Դավոյանը ով 2018-ին պատգամավոր դառնալուց հետո հայտարարագրել էր ընդամենը 570 հազար դրամ ու ոչ մի անշարժ ու շարժական գույք․ չորս տարի անց բավական հաղթահարել է աղքատությունը։ Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տված հայտարարգրի 2018 թվականին 570 հազար դրամ ունեցող Արփի Դավոյանը 2021-ին արդեն կարողացել է 2,5 մլն դրամով գնել 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, նույն տարում պատգամավորը 25 մլն դրամով բնակարան է գնել նորակառույց շենքում։

Արեն Մկրտչյանը 2018-ին բառացիորեն ոչինչ չէր հայտարարագրել: 2021-ին նա հայտարարագրել է 9,428,311.00 դրամի փոխառություն և 17,993,991.00 դրամի եկամուտ:

Ավելին  Լուրեր.com

Լրահոս