14 Հունիսի, 2023

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվա կատարած այցի շրջանակներում հունիսի 13-ին ծանոթացել է Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին, տեխնիկական հագեցվածությանն ու հատուկ տրանսպորտային միջոցներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Լիտվայի Հանրապետության Ներքին ծառայության ստորաբաժանումները 2007 թվականին վերակազմավորվել են Ներքին գործերի նախարարությանը կից Հասարակական անվտանգության ծառայության, որի հիմնական գործառույթներն են հասարակական կարգի պահպանությունը, ձերբակալվածների և դատապարտյալների ուղեկցումը, ռազմավարական պետական օբյեկտների պահպանությունը:

 

 

Լրահոս