15 Հունիսի, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել։ Սնանկության դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Սնանկության դատարանի դատավոր Նելլի Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Սողոյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Հայկ Աղաքարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ երեք տարի ժամկետով։

 

Լրահոս