Մամիջանյանը հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը շրջափակման մեջ հայտնված զինվորիների մասին տարբեր թվեր է հայտատարարել։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը մատնանշել էր 20,000 զինվորի կյանք փրկելու մասին, հետո այն դարձավ 30,000, իսկ ահա քննիչ հանձնաժողովում խոսեց 25,000 զինվորի մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը և որոշ մանրամասներ ներկայացրեց։
«Այդ հանդիպման ժամանակ նա (Փաշինյանը – Tert.am) ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված։ Նաև ասել է, որ ինքն է խնդրել ՌԴ ղեկավարին Սյունիքում տեղակայել ռուսական դրոշներ։ Ինքն ասաց, որ այդ ժամանակ, իբրև, կարմիր գիծ էր իր համար Շուշին և Սյունիքով միջանցքի տրամադրումը։ Փաշինյանը մանիպուլացնում է Շուշիում ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Նոյմբերի 9-ի հայտարարության տեքստում նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո նախատեսված է փախստականների վերադարձ։ Հարց եմ տալիս Արցախի տիրապետության տակ գտնվող տարածքներում ադրբեջանցի եկե՞լ է։ Հետևաբար, Փաշինյանը մանիպուլացնում է ասելով, թե ադրբեջանցի փախստականներով բնակվեցվելու դեպքում Շուշին կկորցնեինք»,- նշեց նա պնդելով, որ Փաշինյանը ստում է, և հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ հասնել հրադադարի։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքով են տեղի ունեցել։