13 Ապրիլի, 2024

Ապրիլի 12-ին, ժամը 22:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 260 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ Վ. Հ.), «VAZ» (վարորդ Ա. Թ.) և «Opel» (վարորդ Վ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Լրահոս