- Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին են տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը, որոնք, ըստ ոստիկանության, տեղեկատվական թռուցիկներ են փակցրել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ։
Նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ՎԻՎՕ 172.2 հոդվածով։ Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Քաղբանտարկյալներ Սամսոնյանն ու Սաղաթելյանն արդեն 25 օր անազատության մեջ են։
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու, մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային գործիչների՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման մասին հանրությանը իրազեկելու փորձերը ճնշելու իշխանության հետևողական գործողությունները։ Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին և լրագրողական կազմակերպություններին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքն ու ազատ մամուլը ճնշելու իշխանության նոր թափ առած քաղաքականությանը։
- AntiFake.am-ի խմբագրություն»
AntiFake.am-ի խմբագրություն»
Լրահոս
-
Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր
-
Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
-
Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները
-
Հայաստանի և Նիդերլանդների Ֆինանսների նախարարությունները համագործակցության հարցեր են քննարկել
-
Փաշինյանը թիմի հետ «սահմանազատման և սահմանագծման գործընթացն» է քննարկել
-
Սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել․ ԱԽ քարտուղար
-
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորակում․ կա վիրավոր
-
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել
-
Սրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան
-
Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ
-
Այս տարի սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ. ԱՆ
-
«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ Էրդողան
-
Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան
-
Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին
-
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
-
Շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
-
Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ
-
«Շատ մեծ կոնսոլիդացիա կա, վաղը, մյուս օրը կտեսնեք». Բագրատ Սրբազան
-
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Թաթոյան
-
«Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ)
-
2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ)
-
Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա
-
Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ
-
Հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2024-2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը
-
Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
-
Մենք շփվում ենք եղբայրների պես. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին
-
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
-
«Տելեգրամ»- միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
-
25 հեկտար հող չեն վերադարձրել Կիրանցին, դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
-
Հայաստանում գերնպատակ պետք է լինի ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, այլ ոչ թե տառապելը․ Փաշինյան