Առաջին նիստի ընթացքում կքննարկվի նաև խափանման միջոցի փոփոխության հարցը։
Հիշեցնենք, որ Վահագնը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ակտիվ մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին է։
Նրա նկատմամբ ընտրված է տնային կալանք։ Ավելի վաղ Վ. Մախսուդյանը հայտարարել էր, որ իրեն կալանավորւմ են հորը լռեցնելու համար։
«Դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,-դատարանի շենքից դուրս գալիս հայտարարել էր Վահագնը։
Վ. Մախսուդյանին կալանավորեցին Իջևանի դեպքերեից հետո։
«Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն։ Որակել են խուլիգանություն»,-հայտնել էր փաստաբան Խուդոյանը։