«Առավոտյան շենքի յոթերորդ հարկում հայտնաբերվել են զոհերից չորսի դիերը»,- հայտնել է գրծակալության աղբյուրը։
Նախօրեին հաղորդվել էր, որ երկու տղամարդ հրդեհից փրկվելու համար նետվել են պատուհանից, սակայն նրանց փրկել չի հաջողվել։ Այսպիսով այս պահի դրությամբ հայտնի է վեց զոհի մասին։
Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով օպերատիվ ծառայություններին, հայտնել էր, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է ութ մարդ։
«Երկու մարդ զոհվել է հրդեհից փրկվելու համար պատուհանից նետվելու պատճառով։ Վեց մարդ մնացել է շենքում, որտեղ փլուզումներ են եղել», – ասել է գործակալության զրուցակիցը պարզաբանելով, որ հրդեհի պահին ծխով լցված սենյակներում եղել է ինը մարդ, նրանցից միայն մեկին է հաջողվել փրկել։
Այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով տուժածների ու զոհերի հստակ թիվը հայտնի չէ։ Հաղորդվում է, որ հրդեհից տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում։ Ծխից թունավորված ևս երկու մարդ առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հոսպիտալացումից։ Վերջինները հրշեջ ծառայության աշխատակիցներ էին։
Հիշեցնենք, որ մորձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում հունիսի 24-ին խոշոր հրդեհ էր բռնկվել «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտում։ Հաղորդվում է, որ հրդեհներ էին բռնկվել 8-հարկանի շենքի 5-ից 7-րդ հարկերում։ Նախնական տվյալներով հրդեհը պայմանավորված է եղել էլեկտրալարերի անսարքությամբ։