Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակել է վրացական տուրօպերատորներից մեկի գրառումը՝ Լոռի և Տաշիր այցելելու մասին։ Հրապարակումը, որին Վրաստանի նախագահն իր կողմից որևէ մեկնաբանություն չի կցել, մեծ աղմուկ է բարձրացրել հայկական սոցիալական ցանցերում, քանի որ ստացվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Լոռու մարզում գտնվող ՀՀ մշակութային հուշարձանները «պատմական Վրաստան» է համարում։
Գրառման մեջ ասվում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»:
Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի մշակութային հուշարձանները ներկայացվել են որպես «պատմական Վրաստան», որոնք իբրև թե մնացել են Լոռիում։