4 Նոյեմբերի, 2024
Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի 28 նոր դեսպանների, այդ թվում` ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում:

Պուտինին իրենց հավատարմագրերը կհանձնեն նաև Ադրբեջանի, Արգենտինայի, Իտալիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի, Իռլանդիայի, Դանիայի, Բելգիայի դեսպանները:

Լրահոս