13 Հունվարի, 2025

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից։

Նա նշել է, ոչ քննարկվել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան․

«Ես հայտնեցի Եվրոպական Միության հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը, ինչպես նաև խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ անվտանգության, տնտեսության, մարդկանց միջև շփումների, ժողովրդավարական ինստիտուտների և կայունության: Անհամբեր սպասում եմ վարչապետ Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպմանը»,- գրել է նա։

Լրահոս