13 Հունվարի, 2025

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի անվտանգությունը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի՝ Ադրբեջան և Հայաստան կատարած այցերին, փոխանցում է Tasnim-ը։

«Պարոն Ահմադյանի այցը Բաքու և Երևան նախապես ծրագրված էր: Մեր հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ կարևոր են: Մեզ համար կարևոր է Հարավային Կովկասի անվտանգությունը, և մենք ամեն ինչ կանենք այս կարևոր տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու համար», – ասել է Բաղային:

Նա նշել է, որ անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց արտաքին միջամտության։

Լրահոս