4 Նոյեմբերի, 2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ավարտվել է ընդդիմադիրների բողոքի ցույցն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցով հաղթել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այդ Մասին հայտնեց է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Ցուցարարները երթով շարժվել են Վրաստանի մայրաքաղաքի պողոտաներով։ Ընդդիմությունը հայտարարեց համակարգային գործողությունների մեկնարկի մասին՝ մինչև խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93%-ը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ ստանալով ընդհանուր 37,78%: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն ճանաչում ԿԸՀ տվյալները։

Լրահոս