25 Հունիսի, 2024
Լոռու մարզում խոշոր չափի կարկուտ է տեղացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ ինտենսիվ կարկուտ է տեղացել հատկապես Կաթնառատ գյուղում։

Սուրենյանը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ կարկուտը ձվի չափերի է հասնում։

 

 

Լրահոս