28 Սեպտեմբերի, 2024

Այսօր` սեպտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Համո Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված դպրոցի 2-րդ հարկում գտնվող փայտագործության դասասենյակում:

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սոս Սերոբյանն ու կրտսեր պարեկ Էդիկ Առաքելյանը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Լրահոս