28 Սեպտեմբերի, 2024

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուղերձ է հղել Լիբանանի վերջին իրադարձությունների կապակցությամբ։

«Սիոնիստ հանցագործները թող հիշեն, որ նրանք չափազանց աննշան են, որպեսզի կարողանան լուրջ վնաս հասցնել լիբանանյան «Հըզբոլլահի» ամուր կառույցին։ Տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերը «Հըզբոլլահի» կողքին են և աջակցում են նրան։ Այս շրջանի ճակատագիրը կորոշեն Դիմադրության ուժերը՝ փառապանծ «Հըզբոլլահի» գլխավորությամբ»:

Նրա խոսքով՝ Լիբանանի ժողովուրդը չի մոռացել, որ «գիշատիչ ռեժիմի զինյալների օկուպացիան հասավ մինչև Բեյրութ, և «Հըզբոլլահն» էր, որ վերացրեց նրանց և Լիբանանը դարձրեց հզոր ու փառավոր»։ «Իսկ այսօր, Ալլահի ուժի ու զորության շնորհիվ, Լիբանանը կհիասթափեցնի պիղծ և անարգված թշնամու ագրեսորին»։

«Շարիաթի օրենքներով բոլոր մուսուլմանները պարտավոր են կանգնել լիբանանցի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին և օգնել նրանց գիշատիչ և ստոր ճնշող ռեժիմի դեմ պայքարում»,- ի թիվս այլնի ասված է հայտարարության մեջ։

Երեկ սպանվել էր «Հըզբոլլահի» ղեկավար Հասսան Նասրալլահը։

Նյութի աղբյուր՝ Mediahub.am

 

Լրահոս