28 Սեպտեմբերի, 2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարծ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս իրականացման հնարավորությունները:

Լրահոս