Վարդանանց հրապարակում պարեկային ծառայության աշխատակիցները նկատել են լացող երեխային և պարզել, որ ձին կծել է աղջկա աջ թևը: Նրանք պարեկային ծառայության ավտոմեքենայով աղջկան տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Պարեկներն ու ոստիկանության ծառայողները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը: