2 Հոկտեմբերի, 2024
21-ամյա երիտասարդը, տեղյակ լինելով իր մոր մորաքրոջ՝ տանից տևական ժամանակ բացակայելու և բնակարանի բանալիների օրինակը իրենց բնակարանում գտնվելու մասին, օգոստոսի 24-ին՝ ժամը 05:40-06:15-ն ընկած ժամանակահատվածում, ընկերոջ հետ խմբի կազմում, դռան կողպեքը բանալու միջոցով բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել 72-ամյա կնոջ տուն և գաղտնի հափշտակել մոտ 500.000 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա և ադամանդյա զարդեր և 4000 ԱՄՆ դոլար գումար:
Այնուհետև, նպատակ ունենալով հանցանքն այլ եղանակով և իբրև այլ անձանց կողմից կատարված լինելու տպավորություն ստեղծել և քննությունը շեղելու նպատակով, մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականին հարող փայտե մակերեսը և մետաղյա ձողը թողնելով բնակարանում՝ հեռացել:
Լայնածավալ քննչական գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իմիտացիան բացահայտվել է, երիտասարդները հայտնաբերվել են և ձերբակալվել:
Նրանց մեղադրանքներ են ներկայացվել, նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս