Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ ազգային մեծ բարերարի հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեությանը, ով նախանձախնդրությամբ մշտապես նաև իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությաննը։
Նորին Սրբությունը բարձր է գնահատել տիար Սամվել Կարապետյանի եկեղեցասեր ոգին և Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը և, իբրև նվիրական այդ արարողության հիշատակ, նրան ընծայել թ 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը, որով Սուրբ Էջմիածնում օրհնված Մյուռոնը Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով բաշխվում է աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Վերջում Հայոց Հովվապետը մաղթել է, որ Աստծո ամենառատ օրհնություններն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին և նրա բարեպաշտ ընտանիքին։