4 Հոկտեմբերի, 2024
Ամեն տարի սեպտեմբերի 29-ին նշվում է Ակնալճի եզդիական տաճարի հիմնադրման տարեդարձը, որը աշխարհասփյուռ եզդիների համար դարձել է ուխտագնացության տոն: Աշխարհի տարբեր ծայրերից եզդիները գալիս են Հայաստան, որպեսզի մասնակցեն այս արարողությանը: Միջոցառումանը իրենց ելույթներով հանդես եկան տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հոգևորականներ Հայաստանից և այլ երկրներից:

Ըստ համայնքում շրջանառվող նորությունների ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին հրավեր չի ուղարկվել միջոցառմանը մասնակցելու, ավելին՝ պատգամավորի վարկանիշն այնքան է ընկել, որ ելույթի հնարավորություն ևս չի ընձեռնվել իրեն: Չնայած դրան Բաքոյանը գնացել էր Ակնալիճ, սակայն արժանանալով արհամարհանքի` հեռացել է այդտեղից։

Դե իմ համար պարզ է, թե ինչու Բաքոյանին ելույթի հնարավորություն չտրվեց… քանի որ եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում։

Համլետ Սմոյանի ֆեյսբուքյան էջից

 

Լրահոս