5 Հոկտեմբերի, 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստը կայացել է առանց Փաշինյանի, վարել է Վահագն Ալեքսանյանը։ Լսել են ֆինանսների նախարարի հաշվետվությունը, որը դասախոսություն է կարդացել՝ ՔՊ-ական թերուսներին բացատրել, թե ինչ է ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտահարկը եւ այլն։

Տաղտուկը ցրել է Տիգրան Ավինյանը, որը հազվադեպ է մասնակցում նիստերին, միայն, երբ հարցը քաղաքապետարանին է առնչվում։ Մեր աղբյուրը կատակեց՝ փողի հոտ էր առել։ Նա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին առաջարկել է մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին օրենքով հատկացնել Երեւանին:

Նրա առաջարկն ապշեցրել է նախարարին, որը կտրուկ դեմ է արտահայտվել՝ բացատրելով, որ այդ դեպքում մյուս համայնքներն ուղղակի կմեռնեն»:

 

Լրահոս