8 Հոկտեմբերի, 2024

Հայաստանի կառավարությունը դիտարկում է Հարավային Կորեայի հետ սպառազինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկանում ենք հարավկորեական Chosun Biz լրատվամիջոցից։

«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրեթե մեկ ամիս առաջ Հարավային Կորեա կատարած այցի շրջանակում եղել է Hyundai Rotem-ի գործարանում, և ուսումնասիրվում է այս գործարանի մշակած K2 Black Panther հիմնական մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը»,- հաղորդում է հարավկորեական լրատվամիջոցը Հայաստանի պաշտոնյայի այցից մեկ ամիս անց հրապարակած իր հոդվածում։

«Այս այցը նաև թույլ է տվել ՀՀ պաշտպանության նախարարին մասնակցել սեպտեմբերի 9-ին և 10-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված Արհեստական ​​ինտելեկտի պատասխանատու ռազմական բարձր մակարդակի հանդիպմանը»,-գրում է պարբերականը։

 

Լրահոս