8 Հոկտեմբերի, 2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոնոներկայացմանը և սոցցանցի իր էջում գրել.

«Հայկ Մարությանի մասին խոսելու անհրաժեշտություն երբեք չեմ տեսել. չեմ լսել քաղաքական միտք, որ մտածելու, էլ ուր մնաց արձագանքելու կամ մեկնաբանելու արժանի է:

Բայց Մարությանի՝ իշխանության հանդեպ ունեցած նեղացվածությունն ու դառնությունն այնքան մեծ է, որ նա սկսել է չխորշել անգամ իր քաղաքական նպատակների կամ անձնական բավարարվածության համար ծաղրել ՀՀ պետական քարտեզը՝ այն ցուցադրելով առանց Սյունիքի մարզի:

Մի կողմից Քոչարյանի ու Սերժի թիմերը «Զանգեզուրի միջանցք» են քարոզում, մյուս կողմից էլ սա՝ առանց Սյունիք Հայաստան:

Եվ ուրեմն, արձանագրենք՝ Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը. Ալիևը երազում անգամ չէր պատկերացնի, որ Երևանի նախկին քաղաքապետ, հայտնի դերասանը կօգտագործի սեփական լսարանը Հայաստանում ադրբեջանական թեզեր տարածելու համար:

Սա հակապետական, ապազգային քայլ է, որ չունի որևէ արդարացում:

Հուսամ՝ հաջորդ ներկայացումը չի լինի գուբերնիա դարձած Հայաստանի մասին համապատասխան դրոշով:

Հ. Գ. Ինչպես ասվում էր հին ու բարի Կարգին հաղորդման մեջ՝ «ապեր դուրս արի. պալիտ ես եղել»»:

 

Լրահոս