8 Հոկտեմբերի, 2024
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման հարցում»,-ասել նա՝ պատասխանելով լրագրողի հարցին և հավելել. «Նման գաղափար կար, բայց ոմանց կողմից չաջակցվեց»։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։

Լրահոս