9 Հոկտեմբերի, 2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախագահ Ջո Բայդենի Գերմանիա և Անգոլա այցի չեղարկման պատճառով նույնպես չի մեկնի այդ երկրներ:

Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղարը նախատեսում էր միանալ նախագահին Գերմանիայում և Անգոլայում, սակայն հաշվի առնելով նրա այցի հետաձգումը, նա Լաոսից կվերադառնա Վաշինգտոն», – ասել է Միլլերը ճեպազրույցում։

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովն անցկացվել է Լաոսում, որը Բայդենը բաց է թողել:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենի այցը Գերմանիա և Անգոլա, որը նախատեսված էր հոկտեմբերի 10-15-ը, հետաձգվել է ԱՄՆ-ին մոտեցող «Միլթոն» փոթորկի պատճառով։ Բայդենն ասել է, որ նախատեսում է ավելի ուշ այցելել այդ երկրներ։

Լրահոս