10 Հոկտեմբերի, 2024

Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի փոխնախագահ, Միլլի Մեջլիսի անդամ Ռամիլ Հասանը ելույթ է ունեցել Վարշավայում ԵԱՀԿ  համաժողովի լիագումար նիստում։

Նա իր ելույթում խոսել է իրականության հետ ոչ մի կապ չունեցող թեմաներից՝ առաջ տաանելով Ադրբեջանի հերթական կեղծ թեզերը:

Որոշ շրջանակներ արհեստականորեն օրակարգ են բերել Լեռնային Ղարաբաղից կամավոր հեռացած հայերի հարցը, դրանով նրանք խտրականություն են դրսևորում Ադրբեջանի նկատմամբ։ Արևմտյան ադրբեջանցիների իրավունքները ևս պետք է պաշտպանված լինեն՝ հաշվի առնելով նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը,-նշել է նա:

Ընդգծենք, որ վերջին ամիսներին այսպես կոչված Արևմտյան ադրբեջանական համայնքը պարբերաբար մասնակցում է տարբեր համաժողովների և բարձրացնում ադրբեջանցիների Հայաստան գալու հարցը:

Լրահոս