12 Հոկտեմբերի, 2024
«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք նախօրեին գրել էինք, որ Քննչական կոմիտեն այս օրերին նշում է իր 10-ամյակը, բայց դրսից գրեթե ոչ ոք չի շնորհավորում, և դա խոսում է այն մասին, որ ՔՊ-ում դժգոհ են Արգիշտի Քյարամյանից, ԱԺ մեծամասնությունն էլ ուզում է օրենսդրական փոփոխությամբ Քյարամյանին հաշվետու դարձնել ԱԺ-ին:

Բայց երեկ Օպերայում հանդիսավոր նշել են ՔԿ-ի 10-ամյակը, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը և ելույթ է ունեցել: Նա, չգիտես ինչու, այս անգամ էլ է խոսել չարաբաստիկ «զրոյական կետից»՝ ասելով. «Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ինչ-որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ` ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ՝ զրոյական կետ այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի ու ավելի խորանա երկրում արդարության եւ արդարադատության, օրենքի եւ օրինականության առկայության մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս