ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել մահապատժի ենթարկել միգրանտներին, եթե նրանք սպանություններ կատարեն ԱՄՆ քաղաքացիների և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ։
«Ես կոչ եմ անում մահապատժի ենթարկել ցանկացած միգրանտի, ով սպանում է Ամերիկայի քաղաքացուն կամ իրավապահ մարմինների աշխատակցին», – հայտարարել է նա Կոլորադոյում իր կողմնակիցների հետ հանդիպմանը:
Բացի այդ, նախկին նախագահը խոստացել է նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում գործնականում կիրառել արտաքին թշնամիների մասին օրենքը, որն ընդունվել է դեռևս 1798 թվականին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի կիրառվել։ Այս օրենքի համաձայն՝ Թրամփը խոստացել է արտաքսել երկրից արտասահմանյան ավազակախմբերի բոլոր անդամներին՝ առանց որևէ իրավական գործընթացի։