12 Հոկտեմբերի, 2024

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում, մեջբերելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ կետով «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

«Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս գրածը։ Դա պարզաբանված է Ռուսաստանի նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10-ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։

Սա նշանակում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է Հայաստանը կատարում իր պարտավորությունները։

Ավելին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի կետում չկա, որ Հայաստանի որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է կամ որևէ ուրիշ երկիր որոշակի վերահսկողություն է սահմանելու Հայաստանի մեկ քառակուսի մետր տարածքի վրա»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ տուղիները շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն։

«Իմ վերլուծությամբ՝ ի՞նչ է մտածում Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ մտահոգություն, որ այդ ամբողջ հոսքերը այս տարածքով անցնել իր համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա։ Ինչ չափի ազդեցություն՝ էական չէ։ Եվ սա էլ է գործոն, որը մենք պետք է հաշվի առնենք»,-ասաց նա։

Լրահոս