ՀՀ և Արցախի նախկին ՄԻՊ-եր Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկել են`
– Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը:
– Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը:
– 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքների ապացույցներ:
Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանի հետ համագործակցությամբ։
«Հանդիպմանը ներկա գտնվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը»,- հայտնում է Թաթոյանը։
21