26 Հոկտեմբերի, 2024

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ։ Անունը դրել են «Անդամակցում ենք ԵՄ–ին», բայց իրականությունն այլ է»,-նման պնդում է անում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով, Նիկոլի թուրքական ուղղությունը շատ պրագմատիկ է նրա անձնական շահերի տեսանկյունից։ Միայն այդ դեպքում է հնարավոր խուսափել Սաակաշվիլու ճակատագրից։

«Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա գործ ունենք նեոռասիզմի հետ։ Հայաստանը դիտարկվում է որպես մանրադրամ Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում։ ԵՄ–ն այն ֆեյք կոնֆետն է, որով 2008–ին կոտորեցին վրացիներին, 2014–ից կոտորում են ուկրաինացիներին, 2020–ից կոտորում են հայերին։
Հայաստանի անվտանգային խնդիրներին, հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերին եմ անդրադարձել «Anna News»-ի գլխավոր խմբագիր, ռուսական բանակի պահեստազորի գնդապետ Անատոլի Մատվիյչուկի հետ զրույցում»,-գրում է Թևանյանը։

Լրահոս