26 Հոկտեմբերի, 2024

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակչ 43-ամյա Ա. Բարոյանը իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհից դեպի Ծաղկաձոր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ս. Բարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս