Կիևը ծրագրում է օգտագործել իր զինված ուժերի գործողությունները Կուրսկի շրջանում դիվանագիտական նպատակներին հասնելու համար:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հարավկորեական KBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե այս գործողությունը լուրջ ազդեցություն ունենա, մենք կօգտվենք դրանից»,- պարզաբանել է Զելենսկին։
Նա նշել է, որ գործողությունը Կուրսկի շրջանում ոչ միայն շարունակվում է, այլև առանցքային դեր է խաղում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը լուծելու Ուկրաինայի նախաձեռնությունների իրականացման գործում։
30