ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով նշանակվել են Երևան քաղաքում համայնքային ոստիկանության բաժինների նոր պետեր, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մասնավորապես, Վ․ Ղազարյանի հրամանով Երվանդ Նիկոյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ։
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի պետ։
ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Անդրանիկ Շահբազյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Ավանի բաժնի պետ։ Նախկինում Ավանը եղել է բաժանմունք։