5 Նոյեմբերի, 2024
«Հրապարակը» գրում է․
Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել եւ հավաքել կալանավորների բջջային հեռախոսները: Մեր տեղեկություններով՝ բանտի աշխատակիցները հարայ-հրոցով մտել են բանտախցեր, ջարդել-թափել ամեն ինչ` փնտրել հեռախոսներ եւ առգրավել: Հատկապես տպավորիչ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ռեյդը։ Եթե նախկինում նման «շմոնները» հեղինակություններին ու «զոն նայողներին» չէին վերաբերում, այս անգամ նրանց էլ չեն շրջանցել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին․ «ՔԿՀ-ների բոլոր խցերում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ։ Արտոնյալներ չկան, հայտնաբերված արգելված իրերն առգրավվում են»։
Կոնկրետ հոկտեմբերին նման առգրավում եղե՞լ է։ Պատասխանեցին՝ «ոչ միայն»։ ՔԿԾ մամուլի պատասխանատուին հարցրինք` իսկ ի՞նչ է լինում, եթե արգելված իր են հայտնաբերում։ «Եթե առաջին անգամ է հայտնաբերվում, ապա կարգապահական տույժի են ենթարկվում, իսկ եթե 6 ամսվա ընթացքում երկրորդ անգամ են հայտնաբերում, ապա պատժախուց են տանում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս