5 Նոյեմբերի, 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից մեկում։ Հրավիրել է «Քաղպայմանագրի» միայն կին պատգամավորներին, ասել-խոսել-ուրախացել-զվարճացել են։ Հավանաբար, այսպիսով փորձում է իր նկատմամբ կանանց մոտ բարեհաճ վերաբերմունք ստեղծել։

ՔՊ-ում, սակայն, հումորի եւ զվարճության թեմա է դարձել այդ խնջույքը, մանավանդ որ այդ հանդիպմանը, ՔՊ-ական փափկասուններից բացի, ներկա է եղել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը»:

 

Լրահոս