4 Նոյեմբերի, 2024

2025 թ բյուջեի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից, թե՝ խոշոր գործարարի հետ նոր սկսողը ինչպե՞ս է մրցակցելու։

«Եթե որոշակի պայմաններ նույնիսկ ոչ մրցակցային պայմաններ տանք,մենք իրեն պետք է ավելիարտոնյալ պայմաններ,անհավասար պայմաններ տանք, որ ինքը նույնպես աճի»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ՊԵԿ-ը պարզեցված, շրջանառության հարկերն են փորձում  հանել, բայց դրանք այն հարկատեսակներն են, որոնցով փոքր գործարարը պետք է կարողանա մրցել խոշորի հետ։

«Հեսա լրատվամիջոցները գրելու են, թե իշխանական պատգամավորները ստվեր ունենալու իրավունքն են պաշտպանում»,- արձագանքեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Թեև նա համաձայնեց, որ պետք է  պայմաններ ապահովել սկսնակ գործարարների համար,իսկ շրջանառության հարկի հարցը դեռ կքննարկեն։

Բադասյանը նշեց, թե Բագրատյանին լսողը կպատկերացնի, թե ՊԵԿ-ը թույլ չի տալիս փոքր և միջին բիզնեսը զարգանա և գնում խոշորի շահերն է պաշտպանում, ինչն այդպես չէ։

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2017 թվականից հետո հարկային մուտքերը կրկնակի աճել է և դրա 90 %-ը վճարում են խոշոր հարկ վճարողները, որոնք դուրս են եկել ստվերից։

Լրահոս