Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա չի կարծում, որ Քյարամյանը կարող է դառնալ ընդդիմադիր ու միանալ «Սրբազան» շարժմանը։
«Չեմ կարծում, բազմաթիվ անգամ տարբեր պաշտոններում է եղել, հետո դուրս է եկել, ես որևԷ կասկած չունեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Լրագրողները հիշեցրեցին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին, որը պաշտոնից հեռանալուց հետո ընդդիմադիրների հավաքներին էր մասնակցում։ ԱԺ նախագահն ասաց, թե չի ցանկանում խոսել Դավթյանի պարկեշտությունից։
«Իրեն բարևել եմ, շփում եմ ունեցել, բայց չէ, հաց չենք կերել»,- ասաց նա։