4 Նոյեմբերի, 2024

Գյումրիի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ թեև ընտրությունների հստակ ժամկետը դեռ որոշված չէ, նախնական վարկածով այն կարող է լինել 2025-ի գարնանը կամ տարվա երկրորդ կեսին։

«Կարծում եմ՝ գարնանն անցկացնելն ամենաճիշտ տարբերակն է, սակայն հստակ որոշում առայժմ չկա»,- նշեց նա։

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության ևս 14 անդամներ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել հոկտեմբերի 28-ին։

Լրահոս