«Մենք առաջարկել ենք, որ ՔՊ խմբակցությունն այդ հարցը քննարկի, որովհետեւ դա խմբակցության որոշելիքն է առաջին հերթին: Մենք նաեւ նպատակահարմար ենք գտել, որ տիկին Գալյանը լինի արդարադատության նախարար: Բայց դա բացարձակապես կապ չունի այն գիտելիքների հետ, որոնց երկուսն էլ տիրապետում են: Մենք բոլորս համարում ենք, որ նրանք երկուսն էլ բարձր մակարդակի են»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե այդ ինչպես եղավ, որ որպես արդարադատության նախարարի թեկնածու Սիրունյանն ստացավ զրո ձայն, բայց հիմա իրեն առաջարկվում է ԲԴԽ անդամի պաշտոնը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվել է Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։