6 Նոյեմբերի, 2024

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ երկրում ռազմական դրության գործողությունը և զորահավաքը մինչև 2025 թ. փետրվարի 7-ը երկարաձգելու մասին։

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Իր Telegram ալիքում նա գրել է, որ Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրության գործողությունը և ընդհանուր զորահավաքն 90 օրով երկարաձգելու մասին՝ 2024 թ. նոյեմբերի 10-ից մինչև 2025 թ. փետրվարի 7-ը։

Պատգամավորի խոսքով՝ ռազմական դրության մասին օրենքն ստորագրվում է արդեն 13-րդ անգամ։

Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում սահմանվել են 2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

Լրահոս