Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կարող են շփվել մինչև հունվարին ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը, սակայն հանդիպման կազմակերպման աշխատանքներն այժմ չեն ընթանում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլում չգիտեն, թե ով է հրավիրվելու երդմնակալությանը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների կողմից Թրամփի շտաբի հետ շփումներ չեն եղել, և Պուտինը չի ծրագրում շփվել հեռացող Բայդենի հետ։
Պեսկովը նաեւ նշել է, որ ՌԴ նախագահը Վալդայ ակումբի հանդիպմանը իր ելույթի ժամանակ կարող է բարձրացնել ԱՄՆ-ում ընտրությունների թեման:
13