8 Նոյեմբերի, 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պապոյանը մեկնում է Բեռլին` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է  ներկայացնի արդյունքների մասին հաշվետվություն:

Լրահոս