Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Դ․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Եղեգնաձոր-Նորավանք հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ատովոմեքենան, փակել գազաբալոնի փակակնը, ապա քաղաքացիների օգնությամբ ուղղել այն։ Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
32