Մոտ 2 ամիս առաջ նրան ուղարկել են կադրերի ռեզերվ: Կատարվածը վերագրվել է քրոջ ընդդիմադիր գործունեությանը: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն, չգիտես ինչու, խմբակցությունից ոչ մեկը, այդ թվում` Աննա Գրիգորյանը, չցանկացան մեկնաբանություն տալ:
Ակնհայտ է, որ այս անձանց ընդդիմադիր կեցվածքը մինչեւ իրենց ընտանիքի անդամների կամ նրանց խնդրանքների տիրույթն է ձգվում: Դրանից այն կողմ սկսում են աշխատել նեղ անձնական շահերը: Սյունիքից մեզ ասացին, որ այս «կոնսպիրացիան» Արթուր Գրիգորյանի խնդրանքով է իրականացվում: Թերեւս, դեռ հույս ունի վերականգնվել աշխատանքում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի այսօրվա համարում