29 Նոյեմբերի, 2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով, Էդգար Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ։

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների  ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանին»,- ասված է հրամանում։

Լրահոս